Բաժիններ՝

ԵՄ-ը դատապարտել է Օտտավայում մուսուլման հրաձիգի կողմից կրակ բացելը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը վճռականորեն դատապարտել է Կանադայի մայրաքաղաք Օտտավայում երեկ հնչած կրակոցները: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը.

«Մենք կտրականապես դատապարտում ենք հոկտեմբերի 22-ին Օտտավայում կատարված հարձակումը, որը հանգեցրել է կանադացի զինծառայողի մահվանը: Մենք անկեղծ ցավակցում ենք տուժածներին ու նրանց ընտանիքներին:

Մենք շարունակելու ենք սերտորեն աշխատել Կանադայի ու մեր միջազգային գործընկերների հետ՝ ահաբեկչության ու ծայրահեղականության բոլոր ձևերի դեմ պայքարելու համար, ինչն ընդգծվել է սեպտեմբերի 26-ին Օտտավայում տեղի ունեցած ԵՄ-Կանադա գագաթաժողովի ժամանակ»:

Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքի 32-ամյա բնակիչ Միշել Զեհաֆ Բիբոն երեկ հրազենային զենքի օգնությամբ սպանել է պատվո պարեկության վաշտի զինվոր, Կանադայի զինված ուժերի 24-ամյա կապրալ Նատան Սերիլոյին, ով հերթապահում էր տարբեր հակամարտություններում զոհված Կանադացիների ազգային ռազմական հուշահամալիրի մոտ:

Դրանից հետո մարդասպանը շարժվել է դրանից 50 մետր հեռավորության վրա գտնվող խորհրդարանի շենք և վերստին կրակ է բացել՝ սպանելով ոստիկանի: Կրակոցներից տուժած երեք կանադացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Որոշակի տվյալներով՝ Զիհաֆ Բիբոն, որի արմատներն Ալժիրից են, 2011 թվականին Լիբիայում կարող է ապստամբների կողմից մասնակցած լինել մարտերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս