
«Մանրակրկիտ հիմնավորումներով»՝ պատգամավորների առաջարկությունների դեմ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը։ Ինչպես գրում է գործադիրի պաշտոնական կայքը, կառավարությունը մանրակրկիտ հիմնավորումներով դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Արծվիկ Մինասյանի, Թևան Պողոսյանի և Գագիկ Ջհանգիրյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: