Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գավառ-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 68 ՕՕ 569 պետհամարանիշի, «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Պ. Պ.) 20 TL 261 պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Գ. Օ.) 34 LL 567 պետհամարանիշի ավտոմեքենաները:
«Եթե ձեզ մինչև հիմա պարզ չէ այդ հարցի պատասխանը, ապա հավանաբար չեք տեսել կնոջս կամ երեխայիս… Այս հոդվածին կից մի քանի նկար կտամ` կտեսնեք, թերևս, ամեն բան պարզ կլինի… Կամ ասեմ ևս մեկ անգամ. կողքիս է ամենագեղեցիկ ու խելացի կինը, ով ինձ նվիրել է մի հրաշք որդի… բա դա հաջող ամուսնական կապ չէ՞գ Էլ չեմ խոսում անսահման սիրո մասին»,- ասում է նա:
Այս մասին երեկ հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Նա ընդամենը 34 տարեկան էր: 2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ:
Տեղումների առավելագույն ինտենսիվությունը կդիտվի Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում: Նոյեմբերի 3-ի ցերեկը տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում:
Ընտրատեղամասերը բացվել են մոսկովյան ժամանակով ժամը 08.00-ին ու փակվելու են 20.00-ին:
Ավելի քան հազար տոննա բեռով բեռնատարները մոտ ժամանակներս Ռոստովի մարզից կուղարկվեն Դոնբաս:
«Օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանը իր մոտ եղած գումարը փոխանցել է Աֆրիկայում ապրող ոմն Ռուբեն Մկրտչյանին եւ բելառուս Սերգեյին, ովքեր էլ հենց խաբել եւ թալանել են գործարարին:
Մարդու առողջության վերաբերյալ որոշակի տեղեկություն հնարավոր է իմանալ ականջներից: Բժիշկներն ականջները ախտորշման լավ գործիք են համարում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 6 անձի:
Ինչպես փնտրել որոշակի ձևի փաստաթուղթ: Դրա համար փնտրվող բառից հետո դրեք mime: և այն ձևի անունը, որը ցանկանում եք փնտրել, օրինակ՝ pdf կամ doc: Ինչպես կայքերում որևէ բան փնտրել կոնկրետ լեզվով: Փնտրվող բառից հետո դրեք lang: և նշեք լեզուն, որով ցանկանում եք գտնել: Օրինակ՝անգլերեն փնտրելու համար պետք է նշել lang:en, ռուսերենի համար՝ lang:ru, ֆրանսերենի համար՝ lang:fr, և այլն:
Բարեկեցիկ կյանք ունենալու համար ամուսինն առաջին կոշիկի մեջ պետք է կոպեկ դնի, հետո պահի այն: Անհրաժեշտ է նաև մի փոքր արտասվել. այդ դեպքում ամուսնական կյանքը պետք է որ երջանիկ լինի:
Լակի Լուչանո (1897-1962): Նա ծնվել է Սիցիլիայում, բայց ապրել ԱՄՆ-ում: Նրա իսկական անունը Չարլզ է: Լաքի նրան սկսել են անվանել մի միջադեպից հետո: «Լաքի» բառն անգլերենից թարգմանված՝ նշանակում է՝ երջանիկ: Մի անգամ նրան տեղափոխել են անմարդաբնակ ճանապարհ, տանջել, ծեծել, դանակով հարվածներ հասցրել, դեմքը վառել ծխախոտով: Այս ամենից հետո, սակայն, նա ողջ է մնացել, ինչի պատճառով էլ նրան սկսել են Լաքի անվանել:
Եթե ավտոմեքենայի բանալիները մնացել են դրա ներսում և մյուս բանալին գտնվում է տանը, ապա ձեր հեռախոսից զանգահարեք տանը գտնվող ձեր հարազատներից որևէ մեկին: Ձեր բջջայինն ավտոմեքենայի դռնից մոտ 30 սմ հեռավորության վրա պահեք: Այն ժամանակ, երբ տանը գտնվող ձեր հարազատը կսեղմի բացվելու կոճակը և այն կմոտեցնի իր հեռախոսին, ձեր ավտոմեքենայի դռները կբացվեն:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է Ռուսաստանից Ուկրաինա գազի մատակարարման մաքսատուրքերի դրույքաչափերի սահմանման մասին որոշումը:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի գետնանցումից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ժիրայր Ա.-ին:
«Հայաստանի շարքային քաղաքացին ոչ հիմար է, ոչ էլ կենդանի, և նրան պետք է տալ գաղափարներ, որպեսզի նա կարողանա աջակցել էվոլյուցիոն կամ հեղափոխական փոփոխություններին: Եթե ընդդիմությունը պարզապես քննադատի իշխանություններին և չառաջարկի որևէ այլընտրանքային ծրագիր, ապա դա կհանգեցնի քաղաքացիների շփոթությանն ու հիասթափությանը: Միայն իշխանությանը քննադատելը բավարար չէ, պետք է առաջարկել այլընտրանքային գաղափար, ծրագիր: Եվ սա վերաբերում է ոչ թե անձերին, այլ քաղաքական կուրսերին»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:
Ներկրված մեքենաների մեջ շատ փոքր տեսակարար կշիռ ունեն ռուսական արտադրության մեքենաները՝ ընդամենը 858 հատ։
Բախումից հետո «ԲՄՎ»-ն դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել է առանձնատներից մեկի պատին, ինչից հետո Կարեն Ա.-ն, ուղևոր, 1990 թ. ծնված Էդգար Ս.-ն և «ՎԱԶ-21214-126»-ի վարորդ Արբակ Ս.-ն վիճաբանել են, քաշքշել իրար, այնուհետև «ԲՄՎ»-ի վարորդ Կարեն Ա.-ն դիմել է փախուստի:
Ջեռուցման շրջանը հանրապետությունում սկսվում է նոյեմբերի տասնհինգից: Հենց այդ օրվանից սկսած՝ օրենքով սահմանված կարգով պարտադիր կլինի դպրոցներում ջեռուցում ապահովելը:
«Եթե բյուջեն հաշվենք այն տրամաբանությունից ելնելով, որ էլեկտրաէներգիայի թանկացումից ինչքան հարկեր են գալիս բյուջե, այդքան էլ տայինք ժողովրդին, Հարկայինն էլ ասում է` ինչքան հարկ հավաքում ենք, տվեք մեզ, բայց ամեն մեկինն իրեն տալու դեպքում երկիրը կդառնար կոոպերատիվ հիմնարկ»,- ասում է Պավել Սաֆարյանը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 43-րդ կմ-ի մոտակայքում «Երազ» մակնիշի 42 ԼՏ 663 պետհամարանիշի (վարորդ Ս. Գ. ծնվ. 1965 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ճամեզրին:
Սպանությունը երկար տարիներ ձգվող հակամարտության հանգուցալուծումն էր:
«Մեր երկրում տարբեր կենտրոններ են բացված, որ ամեն կերպ փորձում են լրացնել համալսարանային գիտելիքների բացը, լինի դա թիմային աշխատանք կամ նախագծերի ձեւակերպում եւ ներկայացում։ Մեր լաբորատորիան եւս պատկանում է այդ կենտրոնների շարքին, – նշեց Ամալյա Մխիթարյանը,- Լաբորատորիայի առաքելությունն է ուսանողների համար օգտագործման մատչելի միջավայր ստեղծելը եւ Հայաստանում ճարտարագիտական կրթության բարելավումը։ Աշխարհում կա ճարտարագիտական բաց, որը մենք կարող ենք լրացնել մեր մասնագետներով, եթե զարգացնենք մեր կադրերը եւ դուրս գանք միջազգային շուկա»։
Սրտի իշեմիկ հիվանդություն, ցիստիտ, միզաքարային հիվանդություն. Մանր կտրատեք նեխուրի տերևը և արմատը։ Հումքը լցրեք կոնյակի մեջ` 1։3 քաշային հարաբերությամբ։ Չորս ժամ թրմեք կիպ փակված տարայի մեջ, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ։ Ոգեթուրմը նախօրոք լուծեք եռջրի մեջ (1 թ/գ ոգեթուրմ, 4 թ/գ ջուր)։
Մակեյանի մեկնաբանությամբ`Նիկոլայ Ռիժկովը ժամանակին եղել է խորհրդային գերտերության երկրորդ դեմքը և նա այսօր էլ չի փոխվել իր հոգեվիճակով, այսինքն` նույն ձևով սպասարկում է ներկայիս գերտերության շահը:
Նոյեմբերի 3-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը խորհրդարանում քվեարկության դնելու դեպքում դրան դեմ կարող է քվեարկել լավագույն դեպքում 7 պատգամավոր, այսինքն` խորհրդարանի մոտավորապես 5 տոկոսը կամ մի փոքր ավելի: Շա՞տ է սա, թե՞ քիչ: Եթե մի պահ պատկերացնենք, որ այս հարցը դրվեր համաժողովրդական քվեարկության, ապա արդյունքները կարող էին շատ քիչ չափով տարբերվել հօգուտ դեմի: Բայց այդ տարբերությունն այնպիսին չէր լինի, որպեսզի հնարավոր լիներ ասել, որ խորհրդարանը գոնե այս հարցում չի արտահայտում հանրային տրամադրությունները:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1972 թ. ծնված Կարինե Մ.-ն, որը հոկտեմբերի 30-ին ներկայացել է բաժին, խոստովանել կատարածն ու ներկայացրել գողոնը:
«Այսօր «Այբ» և «ԹՈւՄՈ» դպրոցներն իրենց կենտրոններն են ստեղծում Դիլիջանում, Գյումրիում, Արցախում։ Մենք աջակցում և մասնակցում ենք այդ գործընթացներին և աշխատում ենք չկենտրոնանալ Երևանի վրա։ Մեր նպատակն է ապակենտրոնացումն այն իմաստով, որ մարդիկ ոչ միայն չարտագաղթեն Հայաստանից, այլև չլքեն իրենց բնակավայրերը։ Հիմնականում ինչպե՞ս է ստացվում, որ մարզերից բնակչությունը տեղափոխվում է Երևան։ Ծնողը գիտի, որ դպրոցում մեկ ուսուցիչը կարող է միանգամից հինգ առարկա դասավանդել և ցանկանում է հուսալի կրթություն իր զավակի համար։ Մենք չենք կարող ամեն մարզում մեկ «Այբ» բացել, բայց կարող ենք ամեն շաբաթ ապահովել, որ «Այբի» մաթեմատիկայի ուսուցիչն օնլայն դաս վարի մարզային դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչների հետ», – ասաց պարոն Ենգիբարյանը։