Բաժիններ՝

Ի՞նչ կարող են վկայել ականջներն առողջության մասին

MedikForum-ի փոխանցմամբ՝ մարդու առողջության վերաբերյալ որոշակի տեղեկություն հնարավոր է իմանալ ականջներից: Բժիշկներն ականջները ախտորշման լավ գործիք են համարում: Այսպիսով, ինչի մասին կարող են վկայել ականջները.

Ականջի ծծումբը, պայմանավորված օրգանիզմում քաղցկեղածին ABCC11 գենով, կարող է ունենալ յուրահատուկ հոտ: Նման գենի առկայության պարագայում կարող է փոխվել թեւատակերի քրտինքի հոտը:

Ականջների կարմիր գույնը, որը պայմանավորված չէ եղանակով կամ զգացմունքներով, կարող է վկայել ադրենալինի դեֆիցիտի մասին: Իսկ դա զարկերակային ճնշման, ինչպես նաեւ երիկամային հիվանդությունների պատճառ կարող է դառնալ:

Ականջներում աղմուկը, եթե երկար է շարունակվում, կարող է տինիտուս կոչվող խանգրման մասին ահազանգել: Բարեբախտաբար, այն լուրջ հիվանդություն չէ եւ լուրջ հետեւանքներ չի ունենում:

Փոքր ականջները միգուցե գրավիչ են թվում, բայց դրանք նաեւ փոքր ականջային խողովակներ են ունենում, ինչը կարող է մեծացնել էկզեմայի եւ երիկամային հիվանդությունների ռիսկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս