
Ռուսաստանը կնվազեցնի Ուկրաինային մատակարարվող գազի դիմաց մաքսատուրքերի դրույքաչափերը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է Ռուսաստանից Ուկրաինա գազի մատակարարման մաքսատուրքերի դրույքաչափերի սահմանման մասին որոշումը:
Համաձայն որոշման՝ մինչեւ 2015 թ. մարտի 31-ը կկիրառվի դրույքարչափերի հատուկ կարգ: Արտահանման մաքսատուրքը 1000 խմ-ի համար (333,3 դոլար արժեքի դեպքում) կնվազի 100 դոլարով, իսկ 333,3 դոլարից ցածրի դեպքում՝ 30%-ով: