ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ նիստում քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր, մասնավորապես Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև Սերժ Սարգսյանի Հորդանան կատարած այցի հետ կապված հարցեր:
«Փարիզյան հանդիպման իրական նշանակությունը վերաբերում էր ոչ թե ղարաբաղյան հակամարտությանը, այլ Ֆրանսիային և Ռուսաստանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազորտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով հոկտեմբերի 26-ին ֆրանսիական նախաձեռնությամբ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցին:
«Մենք՝ հայերս, եթե միասին գործի անցնենք, եթե կառավարությունը խթանի ազգին, եթե պետությունը մի ձայնով խոսի, եւ եթե ամեն երեխա մեծանա՝ հասկանալով, որ հայ է, մեր փոքր երկիրը կկարողանա մրցակցել մեծ երկրների հետ։ Լավ իմացեք, եթե Հայաստանը գոնե ՏՏ ոլորտով չմրցակցի մեծ պետությունների հետ, կրկին զրո է դառնալու», – ասաց Մեթ Բարթելզյանը։
Աղետի գոտու, մասնավորապես Գյումրու ժամանակավոր կոչվող կացարաններում ավելի քան քառորդ դար բնակվող հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից:
«Հայաստանում ինքնուրույն, անկախ գործող կառույցներ չկան: Դրանք դե յուրե համարվում են անկախ, բայց դե ֆակտո բոլորովին անկախ չեն, և ցանկացած հարց քննարկելուց, և եթե նրանք ուզում են հարց բարձրացնել կամ հարց լուծել, ապա դա անպայման պետք է լինի նախագահի համաձայնությամբ: Եվ տվյալ դեպքում ես համոզված եմ, որ դատախազության այդ ձեռնարկումներն ինքնուրույն ձեռնարկումներ չեն, և դրանք համաձայնեցված են նախագահական պալատի հետ»:
Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել ինչպես սպանության շարժառիթը, այնպես էլ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 00.35-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Սուրեն Փ.-ին:
Ամերիկայում և Եվրոպայում մեծահասակներն ու երեխաներն անհամբերությամբ են սպասում տոնին: Այդ օրը երեխաները թակում են մարդկանց դռներն ու քաղցրավենիք պահանջում: Այս տոնի պարտադիր պայմաններից մեկը կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և սատանաների տեսքով տարբեր դիմակներ և զգեստներ կրելն է:
Նրանք հայտարարել են, որ չկա ֆիզիկական որևէ օրենք, որն անհնար կդարձնի այնպիսի երևույթը, ինչպիսին է տելեպորտացիան:
Մարալիկում հիմնվեց առաջին սոցիալական թաղամասը: Շահագործման հանձնվեց երեք բազմաբնակարան շենք՝ 56 բնակարանով, որոնք հատկացվեցին հանրապետության տարբեր բնակավայրերի խոցելի խմբերի ներկայացուցիչներին:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի ղեկավարի տեղակալ Սերգեյ Շլյապկովը:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 02.30-ին, 1972 թ. ծնված Բագրատ Վ.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, ոմն Եդմոն, գնելու նպատակով, ցանկացել է վարել իր «Մերսեդես-Բենց 220» մակնիշի ավտոմեքենան, սակայն փախցրել է անհայտ ուղղությամբ:
Եռյակի անդամ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը zham.am-ին տված հարցազրույցում ասել է. «Զուտ վերարտադրության համար սահմանադրական փոփոխություններ անել, այսինքն՝ նույն դեմքերով ու նույն մեթոդներով ևս 10 տարի կառավարել չի՛ ստացվելու»:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է պատրաստել Լեհաստանից եկող գազատարի նախագիծը:
Այս մասին այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։
Բեսեսկուի նախագահական ժամկետն ավարտվելու է երկու ամիս անց:
Միլերն ընդգծել է, որ իրականում ամեն ինչ կախված է Ուկրաինայի կողմից վճարում անելուց:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 02.20-ին, 1983 թ. ծնված Առնակ Մ.-ից ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ իր տնից գողություն է կատարվել:
«Եվրասիական միությանն անդամագրումը, կարծում եմ, պետք է նախ և առաջ կայանա փոխշահավետ տնտեսական սկզբունքների և պրագմատիկ մոտեցումների հիման վրա՝ բացառելով վերացական աշխարհաքաղաքական գաղափարներն ու կարգախոսները: Տնտեսությունը պետք է լինի այդ կարևոր գործընթացների առանցքը»:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող 23 կազմակերպությունր` այդ թվում 19 բուհ, 2 կրթահամալիր, 1 քոլեջ և Կրթության ազգային ինստիտուտը:
Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ շարունակվում է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։
Դա միաժամանակ բարձրացնում է նրա պատասխանատվության աստիճանը:
Նա պետք է ուշադրությունը դարձնի մյուս շրջանների վրա:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 18-ամյա մի տղայի ծեծի են ենթարկել:
Ուկրաինայի նախագահը նման նախաձեռնությամբ դիմել է «Պյոտր Պորոշնկոյի բլոկին»:
Նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը և 4-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ՝ 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Զինյալները ժամանել են ավելի քան 80 երկրից:
Քաղաքացի Լուսիկ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին Փարիզում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Բացելով նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հակիրճ ներկայացրել է նիստի օրակարգային հարցերը, որոնք վերաբերում էին ՀՀ զինված ուժերի համալրման ծրագրի կատարման ընթացքին, ՀՀ ԶՈւ կազմազորահավաքային կառուցվածքին, համալրման խնդիրներին: