Մուրադ Մուրադյանը հայտարարեց, թե մասնակցել է Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումներից մեկին, ամաչել ու դուրս է եկել:
«Հրեաները եւ հայերը ունեն նույն գենետիկ կոդը, մեր ազգերը հավասարաչափ տաղանդավոր են, եւ մենք կարող ենք իրարից սովորել։ Ի՞նչ է պետք այսօր Հայաստանին զարգանալու համար. գիտական ուղղվածությամբ համալսարաններ եւ համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ։ Նաեւ անհրաժեշտ է ռիսկի գործոնը։ Եթե անգամ դուք ռիսկի դիմեք եւ ձախողվեք, մեծ է հավանականությունը, որ, օգտագործելով երկրորդ շանսը, դուք հաջոության կհասնեք։ Այս ոլորտում անհրաժեշտ են ամբիցիոզ մարդիկ»։
Նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը:
«Ես քաղաքական գործիչ չեմ, չգիտեմ, թե Իսրայելի եւ Հայաստանի միջեւ ինչ քաղաքական հարաբերություններ են ձեւավորված, սակայն քաղաքական ցանկացած հարաբերության դեպքում հնարավոր է տնտեսական կապերի ուժեղացումը,- ասաց պարոն Էրլիխը, – Ես երեկ այցելեցի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների դպրոց եւ պարզապես հիացա այնտեղի երիտասարդների ներուժով։ Նրանց տաղանդը կարող է օգտակար լինել ոչ միայն Հայաստանին, այլեւ Իսրայելին եւ այլ երկրներին»։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 30-ին պարզվել է, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Շիրակշին» բանավան 170/106 տնակում, վիճաբանության ժամանակ, Արտյոմ Ադանալյանին դանակով հարվածել և սպանել է 1986 թ. ծնված Արթուր Մ.-ն:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ինչքան հասկանում ենք, այս գալիք տարի բյուջեն աճ չունի՝ չհաշված էլեկտրաէներգիայի և աշխատավարձի բարձրացումը: Միգուցե մենք մտածենք ծախսերը կրճատելո՞ւ մասին»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լևոն Խաչատրյանը:
Ֆորումին ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նշեց, որ ժամանակակից աշխարհում դժվար է թերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը եւ հնարավոր է Հայաստանում կիրառել բազմաթիվ հեռակարային ծրագրեր՝ ուղղված ինովացիոն համակարգին։ «Ֆորումը հիմք է ստեղծում պետական եւ մասնավոր հատվածի միջեւ երկխոսության համար։ Մաղթում եմ, որ ֆորումում արդյունավետ կերպով քննարկվեն ոլորտում առկա խնդիրները եւ մարտահրավերները», – նշեց վարչապետը։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում Բելիգիայի նորանշանակ դեսպան Ալեքս վան Մեուվենին (նստավայրը՝ Մոսկվա):
Նախարարի հանձնարարականով տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:
«Այսօրվա վիճակով գնալով սոցիալական վիճակը մեր երկրում ծանրանում է: Մենք պետք է կարողանանք կարևորագույն որոշումների ընդունման հարցում օր առաջ կայացնենք այնպիսի որոշումներ, որ չխորանան:
Համաժողովն արդեն անցկացվում է երկրորդ անգամ և կարևոր աշխատանքային հարթակ է հանդիսանում թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների ու շփումների միջոցով Հայաստանի ինովացիոն զարգացման մարտահրավերների բացահայտման և դրանց հաղթահարման ուղիների քննարկման համար:
Գյուղատնտեսության ոլորտի համար 2015թ. պետբյուջեից նախատեսվում է 16 մլրդ 594.5 մլն դրամ` 2014 թ. 15 մլրդ 96 մլն դրամի դիմաց:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի աշխատասենյակից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում` պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Տեսնելով, որ տանը մարդ կա՝ գողերը դիմել էին փախուստի:
«Տևական ժամանակ անհատական հանդիպումներ եմ ունենում «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցած անձանց հետ։
Ավարտվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հրավերով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ Բեռլին կատարած եռօրյա աշխատանքային այցը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել Բենիկ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որով վերջինը մեղադրվում է մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը ալկոհոլային հարբածության վիճակում Լ.Բուլղադարյանի առողջությանը դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու համար:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
«Փորձագիտական կենտրոնի գործունեությունը նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Մենք ցանկանում ենք ամրապնդել կառույցի կարողություններն ու տեխնիկական հնարավորությունները՝ փորձաքննությունների որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով: Հայաստանում արդեն մի քանի տարի է՝ գործում է այլընտրանքային կառույց, որը պետության ինտենսիվ աջակցությամբ արդեն կայացել է: Այսինքն դաշտում առկա է մրցակցություն, և ձեր խնդիրն է ցույց տալ, որ կարող ուժ եք և ավելի որակյալ աշխատանք կատարելու հնարավորություն ունեք»,- ասել է նախարարը:
Ցուցակը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիան»: Ընկերությունը այս տարվա առաջին 9 ամիսներին պետբյուջե է վճարել 30 միլիարդ 188 միլիոն դրամի հարկեր և տուրքեր։ Երկրորդ տեղում «Ղ-Տելեկոմն է («Վիվասել» ապրանքանիշ)՝ 22.1 միլիարդ դրամով։ Եռյակը եզրակափում է «Ալեքս Գրիգը» (14.7):
Ոչ մի իշխանափոխության մասին խոսք չի գնում, եթե ինքներս մեզ չխաբենք: Իշխանափոխության մասին բավական անկեղծ արտահայտվեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Հարցին, թե ինչպե՞ս կարող է Հովիկ Աբրահամյանի խնամին իշխանափոխություն անել և խոսել փոփոխությունների մասին, նա պատասխանեց. «Այդ հարցը նախ և առաջ դուք պետք է տրամաբանեք, ինձ մի հարցրեք»: Այսինքն,այդ հեգնանքը վկայությունն է այն բանի, որ իշխանությունները շատ սառնասրտորեն են վերաբերվում և լիովին վերահսկում են իրականացվող այդ կրկեսային հանդիսությունները, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում հրապարակում:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ համոզված է՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երևանյան նիստի արդյունքները կնպաստեն բարձր մակարդակի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության առավել ամրապնդմանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է հանրապետության ոստիկանության ղեկավար կազմին ` ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության՝ թմրանյութերի շրջանառման վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:
Նա ընդգծել է, որ երեք երեխայի հայր է, և չի ցանկանում տպավորություն ստեղծել, որ թմրանյութերի օգտագործումը նորմալ ու անվտանգ է:
«Մեր տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել Կայարանցի Թևոսիկին (Թևոս Սաֆարյան), քանի որ նրա կալանքի երկարաձգումն անցել է անգամ հենց ՔՀԿ պատասխանատուների նախանշած ժամկետը: ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Խլեչյանը դեռևս սեպտեմբերի 1-ին «ՉԻ»-ի հետ զրույցում նշել էր, որ Թևոս Սաֆարյանի կալանքի ժամկետը մինչև հոկտեմբերի 27-ն է»:
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների մասին չէ, այլ՝ առյուծների ձայների: Հարևանները բողոքում են, որ առյուծները, որոնց Սեդրակյանը ընտանի կենդանիների պես, ենթադրաբար, պահում է իր տանը, անընդհատ մռնչում են և վախեցնում մոտիկ ապրող մարդկանց:
Վրաստանի անկախության պատմության ընթացքում դա պաշտպանության նախարարի պաշտոնական առաջին այցն է Գերմանիա: