Կոնյակը` որպես դեղամիջոց

Բուժիչ նամակներ

Սրտի նևրոզ, նյարդային անհանգստություն, սպազմեր ստամոքսում և աղիներում. Կատվախոտի 20 գ չոր արմատը 24 ժամ թրմեք 200 մլ կոնյակի մեջ։ Խմեք 10-20 կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, ջրի հետ։
Ստենոկարդիայի նոպաներ. Կերեք 1-2 կտոր կոշտ շաքար և ընթացքում կումերով խմեք 20-30 մլ կոնյակ։
Սրտի իշեմիկ հիվանդություն, ցիստիտ, միզաքարային հիվանդություն. Մանր կտրատեք նեխուրի տերևը և արմատը։ Հումքը լցրեք կոնյակի մեջ` 1։3 քաշային հարաբերությամբ։ Չորս ժամ թրմեք կիպ փակված տարայի մեջ, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ։ Ոգեթուրմը նախօրոք լուծեք եռջրի մեջ (1 թ/գ ոգեթուրմ, 4 թ/գ ջուր)։ (Տես` Ջուլիետա Սահակյանի «Մոգական բուժարարներ» թիվ 2 գրքույկը, Երևան, 2014)։

JU-2

Շագանակագեղձի բորբոքում, միզապարկի հիվանդություններ. Ռեհանի տերևը մանրացրեք, 20 գրամ հումքը 7 օր թրմեք 120 մլ կոնյակի մեջ, քամեք։ Խմեք 25-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Լուծեք եռջրում։ (Տես` Ջուլիետա Սահակյանի «Մոգական բուժարարներ», թիվ 1 գրքույկը, Երևան 2014թ.)։

Կարդացեք նաև

Պանկրեատիտ. Հարեք 1 ձվի սպիտակուց, ավելացրեք 25 մլ կիտրոնի հյութ (մոտ կես կիտրոն)։ Խառնուրդը լուծեք 1 լ կոնյակի մեջ։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 1 անգամ, ընթրիքից առաջ։
Հազի երկարատև նոպաներ. Պոպոքի միջնապատը 7 օր թրմեք կոնյակի մեջ (1։10), կիպ փակված տարայի մեջ` մութ տեղում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Մաշկային ցան. 100 մլ եռջրի մեջ ըստ հերթականության լուծեք 1 գ բորաթթու, 2 գ բորակ, 1 թ/գ բժշկական գլիցերին, 1 ճ/գ կոնյակ։ Համասեռ լուծույթով օրը 2 անգամ մշակեք մաշկը` ներմերսեք։
Գլխամաշկի որքին. Խառնեք լոռամրգիի 1 թ/գ տրորած պտուղ (կարելի է` սառեցրած), 1 ձվի դեղնուց, 1 թ/գ հեղուկ մեղր, կես թ/գ հեղուկ մեղր, կես թ/գ կոնյակ։ Հարեք, մինչև ստացվի համասեռ զանգված։ Ներմերսեք գլխամաշկի հիվանդ մասի մազարմատներին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով, ամրացրեք գլխաշորով։ Պահեք 30 րոպե, լվացեք գոլ ջրով։
Ատամի սուր ցավ. 20 մլ կոնյակի մեջ լուծեք 5 գ կերակրի աղ։ Բամբակե խծուծը թրջեք լուծույթի մեջ, դրեք հիվանդ ատամի վրա։ Արագ ներգործող միջոց է։

Կոպերի այտուցներ. ժողովրդական դեղատոմսեր

  • Եղեսպակի տերևը մանրացրեք, 1 թ/գ հումքը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրում, քամեք։ Թուրմը բաժանեք երկու հավասար մասերի` սառը և տաք։ Վերցրեք երկու բամբակյա խծուծ, թրջեք տաք և սառը թուրմերի մեջ, դրեք կոպերին, 10 րոպե անց փոխեք թրջոցները, տաքը` սառով, և` հակառակը։ Կատարեք օրը մեջ, շարունակեք 1 ամիս։
  • Հում կարտոֆիլն անցկացրեք քերիչով, 2 թ/գ հումքը լցրեք թանզիֆե պարկիկի մեջ, դրեք կոպերի վրա։ Պահեք 10-15 րոպե։ Գործողությունը կատարելուց հետո ցածի կոպը մշակեք հատուկ նախատեսված քսուքով։ Պահեք 10 րոպե, քսուքը մաքրեք թեյի թուրմով։
  • Կարտոֆիլը լվացեք հոսող ջրի տակ, մաքրեք խոզանակով, եփեք, որից հետո բաժանեք երկու հավասար մասերի։ Սառած կարտոֆիլը դրեք կոպերի վրա, պահեք 30 րոպե։
  • Խառնեք 1 միջին հում կարտոֆիլից ստացված քերուկը, 2-ական թ/գ ցորենի ալյուր և հում կաթ։ Դրեք կոպերի վրա, պահեք 5 րոպե։ Կարելի է կատարել ամեն օր։
  • Խառնեք հավասար քանակի հում կարտոֆիլի քերուկ և մաղադանոսի մանրացրած տերև։ Չորս թ/գ հումքը լցրեք թանզիֆե պարկիկի մեջ, դրեք կոպերի վրա։ Պահեք 10 րոպե։ Մշակեք ճարպոտ քսուքով։
  • Մանր կտրատեք մաղադանոսը, 1 թ/գ հումքը խառնեք 2 թ/գ թթվասերի հետ։ Խառնուրդը դրեք կոպերի վրա, ծածկեք խոնավ անձեռոցիկով։ Պահեք 10 րոպե։ (Տե՛ս Ջուլիետա Սահակյանի «Մոգական բուժարարներ», թիվ 4 գրքույկը, Երևան 2014 թ.)։

JU-1

  • Մանրացրեք կեչու տերևը, 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Բամբակե խծուծը թրջեք սառը թուրմի մեջ, դրեք թրջոց։
  • Կոպերի այտուցման դեպքում կարելի է դնել թրջոցներ նաև երիցուկի կամ լորենու ծաղիկների, թեյի թունդ սառը թուրմերով, ծովի աղի կամ 1 %-անոց բորաթթվի գոլ լուծույթներով, պահեք 3-5 րոպե։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս