
Իրանի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կարող է հասցվել 10 միլիարդ դոլարի. Վաեզի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունի մեծ պոտենցիալ՝ ապրանքաշրջանառության ծավալը մինչև 10 միլիարդ դոլարի հասցնելու համար: Այս մասին հայտարարել է իրանա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին.
«Ես հավատում եմ, որ մենք կհասնենք դրան»: Նա հույս է հայտնել, որ հետագայում զարգացում կապրեն երկու երկրների միջև հարաբերությունները՝ ընդգծելով, որ ցանկալի զարգացման հասնելու համար անհրաժեշտ է կատարել որոշակի աշխատանք: Վաեզին անհրաժեշտ է համարել մեծացնել Իրանում ու Ադրբեջանում փոխադարձ ներդրումների ծավալը: