Բաժիններ՝

Պուտինը չի մասնակցի Բեռլինյան պատի անկման 25-ամյակին նվիրված միջոցառումներին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում մասնակցել Բեռլինյան պատի անկման 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Գերմանիայում այսօրվա տոնական միջոցառումներն անցկացվում են կանցլեր Անգելա Մերկելի հովանու ներքո, ով մեծացել է կոմունիստական ԳԴՀ-ում և տիրապետում է ռուսերենին: 60-ամյա Մերկելը վերջերս հայտարարել էր, որ մշտապես հիշելու է Բեռլինի պատի կործանումը, քանի որ ազատության այդ զգացումին ստիպված է եղել սպասել 35 տարի:

Միրնույն ժամանակ միջոցառումներին մասնակցում է խորհրդային նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը, որի «վերակառուցման» ու «բացության» քաղաքականությունն էլ նպաստեց Արևելքի ու Արևմուտքի միջև խորհրդանշական պատնեշի վերացմանը: Գերմանիայում տոնական եռօրյա միջոցառումներն ավարտվելու են նոյեմբերի 9-ին մեծամասշտաբ համերգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս