Բաժիններ՝

Այս տարի Վրաստանի պետական սահմանը հատել է ավելի քան 4.5 միլիոն այցելու

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանի պետական սահմանը հատել է 4.657.525 այցելու, ինչը 1.7 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:

Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվա-վերլուծական դեպարտամենտը: Օտարազգի քաղաքացիներից ընդհանուր թվաքանակից 1.932.492-ը զբոսաշրջիկներ են: Այդ ցուցանիշը 9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը:

Տարանցիկ ուղևորների թիվը կազմել է 938.667 մարդ, ինչը 8 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Միայն հոկտեմբերին Վրաստանի պետական սահմանը հատել է 469.230 այցելու (2.4 տոկոսանոց աճ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս