Բաժիններ՝

Լեհաստանի Սեյմը քվեարկել է Սիկորսկու պաշտոնանկության դեմ

Wyborcza թերթի փոխանցմամբ՝ Լեհաստանի Սեյմը (խորհրդարան) քվեարկել է իր նախագահ Ռադոսլավ Սիկորսկու պաշտոնանկության դեմ, որին ձգտում էր հասնել ընդդիմությունը:

Լեհաստանի նախկին արտգործնախարար և ներկայումս Սեյմի նախագահ Ռադոսլավ Սիկորսկուն անվստահություն հայտնելուն դեմ է արտահայտվել 240 պատգամավոր, կողմ՝ 146-ը, իսկ 48 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել: Քվեարկությունը նախաձեռնել է Լեհաստանի «Օրենք ու արդարություն» ընդդիմադիր խոշորագույն ընկերությունը:

Դրա համար առիթ էր հանդիսացել Politico պարբերականին Սիկորսկու տված հարցազրույցը, որը հրապարակվել էր հոկտեմբերի 19-ին: Դրանում Սիկորսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2008 թվականին Մոսկվայում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին առաջարկել է մասնակցել Ուկրաինայի մասնատմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս