Բաժիններ՝

Գիշերը գողացել էր բակում կայանված «ՎԱԶ-2106»-ի էլեկտրական մարտկոց

Ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, գողացել են Չեխովի փողոցի շենքերից մեկի դիմաց կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Աբովյան փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ին: Վերջինս խոստովանել է կատարածը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։

ՀՀ Ոստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս