
Նազարբաևը վավերացրել է Ռուսաստանի հետ դաշնակցային պայմանագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է 21-րդ դարում բարիդրացիության ու դաշնակցության մասին Ղազախստանի ու Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագիրը: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Պայմանագրի նպատակը ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության ու փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումն է քաղաքական, առևտրային-տնտեսական, գիտատեխնիկական, էներգետիկ, տարանցիկ-տրանսպորտային, բնապահպանական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում:
Պայմանագրի համաձայն՝ կողմերը միմյանց հետ փոխգործակցությունը զարգացնում են որպես իրավահավասար ու ինքնիշխան պետություններ՝ հենված փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության ու բազմակողմ համագործակցության վրա: