
5.000 դրամ ավել գումար՝ նվազագույն կենսական պահանջները բավարարելու համար

tsayg.am-ը գրում է. 2015 թ-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կդառնա 55 հազար դրամ՝ ընթացիկ տարվա 50 հազար դրամի փոխարեն: Սա նշանակում է, որ ՀՀ-ում 55 հազար դրամից ցածր աշխատավարձ չի լինելու, սա վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին: Կենսաթոշակի միջին չափը 41 հազար դրամ է լինելու, այն ավելացել է մոտ 9 տոկոսով: Պարզվում է, ժողովուրդը այնքան էլ մեծ սպասելիքներ չունի և առանձնակի հույսեր չի կապում ավելացված գումարի հետ: