
Պուտինն ու Օբաման կարող են «ոտքի վրա հանդիպում» անցկացնել Ավստրալիայում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ավստրալիայում կայանալիք G20-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա ընդգծել է, որ Բրիզբենում պլանավորված են նաև այլ երկկողմ հարցեր: Ուշակովը կրկնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի այն խոսքերը, որ Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող են «ոտքի վրա հանդիպում» անցկացնել Ավստրալիայում: