
Ո՞ր մթերքներն են արագ հագեցնում քաղցը

Գիտնականները պարզել են, որ մի շարք սննդամթերքներում պարունակվող հատուկ նյութերն օգնում են հագեցնել քաղցը եւ որոշակի ժամանակով ճնշել քաղց առաջացնող հորմոնի արտադրությունը, գրում է health.mail.ru-ն:
Մորի
Այս հատապտուղի մեկ բաժակը պարունակում է 80 կկալ եւ 9 գ. բջջանյութ, հենց որի շնորհիվ էլ քաղցի զգացողությունը նահանջում է: Այն նաեւ հարուստ է կալիումով եւ վիտամին С-ով, ինչն անփոխարինելի է մրսածության ժամանակ:
Ջրիմուռներ
Ծովային ջրիմուռները նույնպես հարուստ են բջջանյութով եւ բուսական սպիտակուցով: Դրանք պարունակում են նաեւ նիհարելուն նպաստող հատուկ տարր՝ ֆուկոկսատին:
Գետնանուշ
Գետնանուշը եւս բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, որոնք կանխում են քաղցի զգացողությունը: Ընդ որում՝ խորհուրդ է տրվում գնել հատկապես կեղեւով գետնանուշ:
Ընդեղեն (լոբի, ոսպ, ոլոռ, սոյա)
Լոբազգիները հարուստ են ածխաջրերով եւ սպիտակուցներով, ինչը կրկնակի «հարված» է հասցնում քաղցին:
Հավկիթ
Ըստ European Journal of Clinical Nutrition-ում հրապարակված հետազոտության արդյունքների՝ նրանք, ովքեր նախաճաշին ձու կամ ձվով սննդատեսակ են օգտագործում, օրվա ընթացքում «շատակերության» պահանջ չեն ունենում, քանի որ ծախսվող կալորիաների «պահանջարկը» նույնպես կարգավորվում է: