Մեկնարկել են ճապոնա-ամերիկյան մասշտաբային զորավարժությունները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ճապոնիայում մեկնարկել են Keen Sword (Սուր թուր) խոշորամասշտաբ զորավարժությունները, որոնց մասնակցում են Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի երեք զորքերն ու ԱՄՆ-ի զինծառայողները: Այս մասին հայտնել է Ճապոնիայի ՊՆ-ը:
Զորավարաժություններն անցկացվում են գործնականում ողջ երկրի տարածքում` ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի ռազմաբազաներում ու Ճապոնիայում գտնվող ԱՄՆ-ի ռազմակայաններում: Զորավարժությունները կրում են բազմապլանային բնույթ:
Զորավարժությունները տևելու են մինչև նոյեմբերի 19-ը: Ճապոնական կողմից դրանց մասնակցում է 30.700 մարդ, 25 ռազմանավ, 260 ինքնաթիռ, իսկ ԱՄՆ-ի կողմից` 10.000 զինծառայող: