Սիրիայի քրդերը «Իսլամական պետությունից» ազատագրել են մոտ 100 գյուղեր
Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ` քրդական ինքնապաշտպանական ուժերը Իսլամական պետության զինյալներից ազատագրել են մոտ 100 գյուղեր, որոնք գտնվում են Սիրիայի հյուսիս-արևելքում ընկած ալ-Հասակա նահանգում:
Ալ-Հասակայից 260 կիլոմետր հեռավորության վրա քուրդ աշխարհազորայինները գրեթե երկու ամիս է, ինչ պաշտպանում են Քոբանի քաղաքը: Վերջին տվյալներով` Իսլամական պետության հարձակման մեկնարկից հետո քաղաքում զոհվել է ավելի քան 650 մարդ: Գրեթե 200.000 խաղաղ բնակիչներ փախել են հարևան Թուրքիա: