
Դոլարը թանկացավ ևս 20 լումայով

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.7 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.05 %-ով կամ 0.2 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 9 միլիոն 400 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը 413.5 դրամ է, վաճառքինը՝ 416.5 դրամ։