«Ջուր որ լինի էն կածանով էլ կգնամ»

Թալիշցիներին այնքան չի անհանգստացնում հակառակորդից ընդամենը 3 կմ hեռավորությամբ գտնվելու փաստը, որքան գյուղի ջրի խնդիրը:

Արդեն քանի տարի է, ինչ այս ծորակից ջուր չի հոսում:

Թալիշը Մարտակերտի շրջանի սահմանային գյուղերից է, որտեղից երեւում են հակառակորդի դիրքերը։ Ժամանակին Ղարաբաղի ամենահարուստ գյուղերից մեկն էր։ Այդ մասին այսօր միայն վկայում է գյուղի սկզբնամասում տեղադրված մեծ բանալին, որը գյուղացիները կոչում էին հարստության դամբարանի բանալի:

Այստեղ դեռեւս պատերազմի հետքերն են։

3500

Միակ բանը, որի պակասը գյուղացիները չեն զգում խնդիրներն են։ Նախկինում ավելի վատթար վիճակում գտնվող ճանապարհը վերջերս բարեկարգվել է, սակայն երթեւեկելիս մեքենաների հետեւից փոշու կույտերի տեսքով հսկայական փոթորիկներ են գոյանում:

Առաջինն այս մեծ բանալին է քեզ դիմավորում Թալիշ մտնելիս, որը թալիշցիները նախկինում անվանում էին հարստության բանալի։

3493

Հեռվից գյուղի ճանապարհը թավալվող օձի տեսք ունի՝ երկար, մոխրագույն, ասես ավարտ չունի: Հենց այդ ճանապարհին էլ հանդիպեցինք մի գյուղացու, ով սպասում էր պատահական մեքենայի, որով պիտի տուն հասներ հարեւան Մատաղիսից։ Ասում է, որ բախտը բերել է, քանզի պատահական մեքենաներ Թալիշի ճանապարհին քիչ են հանդիպում:

Բուսականությամբ չփայլող գյուղում գերակշռում են շագանակագույնն ու տեղ տեղ կանաչը: Զվարթ գույներ հանդիպում ես միայն մանկապարտեզի մոտ՝ փոքրիկ խաղահրապարակում:

3496 (1)

Խորհրդային ժամանակների ամենահարուստ գյուղերից մեկում հիմա խարխուլ շենքերի կողքին քիչ ես հանդիպում նորակառույցներ:

Գյուղում միայն երկու շենք կա բարեկարգ՝ մանկապարտեզն ու հանդիսությունների սրահը: Գյուղապետարանի շենքն ամենավատթարներից է: Գուցե երբեւէ այն գեղեցիկ ու ճոխ է եղել (այս մասին կարելի է ենթադրել բավականին մեծ ու երկհարկանի լինելուց), բայց հիմա հաստատ այդպիսին չէ. տանիքի մի հատվածն է միայն թիթեղապատ, մյուս՝ բաց մասով անձրեւային ու ձմռան օրերին ջուրը հոսում է դեպի ներս, թուլացնում առանց այն էլ խարխուլ շենքը:

Հայկա տատիկը լավ է հիշում գյուղի հարուստ անցյալը, ինչպես էին իրենց ամբարները ցորենով լիքը: 100 –ամյակն այս տարի լրացած տատիկն այսօր զավակների ու թոռների հետ է ապրում։

3498

Գյուղացիները պատմում են, որ խորհրդային տարիներին գյուղը Ղարաբաղի ամենահարուստ գյուղերից էր, արտադրվող գյուղմթերքը բավարարում էր ոչ միայն թալիշցիներին, այլեւ հարեւան գյուղերին, սակայն այսօր թալիշցիները արտահանողից դարձել են ներկրող, քանզի կենսական պայման հանդիսացող ջրի հարցն է «կախված երկնքից»:

Ինջի գետը հիմա չեզոք գոտում է գտնվում, ըստ այդմ խմելու ջուր չունեցող թալիշցիների համար դժվար է սեփական տանը այգի ունենալ: Ցանածն էլ հաճախ է չորանում սակավաջրության պատճառով:

3499

Մինչեւ ղարաբաղյան պատերազմը Ինջա գետի ջրերը ոռոգում էին Թալիշի հողերի մի մասը, հիմա գետը հոսում է չեզոք գոտով:

«Ջուր որ լինի էն կածանով էլ կգնամ»

Գյուղի ապահով անցյալի մասին մեզ պատմեց նաեւ Հայկա տատիկը, ում 100-ամյակը լրացավ այս տարի: Հիշում է՝ գյուղի ամբարները միշտ լիքն էին ցորենով, հիմա նա այդ տեսարանը, ցավոք, չի տեսնում:

Գյուղապետարանում է աշխատում 66-ամյա Ռուբեն Ավանեսյանը, ով մատների վրա թվարկում է Թալիշի խնդիրները, սակայն կրկին առանձնացնում ջրի հարցը:

Շագանակագույն եւ տեղ-տեղ կանաչ այս գյուղում պայծառ գույների հանդիպում ես միայն մանկապարտեզի մոտ, երեխաների թողած խաղալիքներին:

3495
«Կրակոցի պատճառով չենք ասի, թե վատ ենք ապրում: Մենք կրակում ենք՝ իրենց երեխան է վախենում, իրենք են կրակում՝ մեր երեխան է վախենում: Մարդու ապրուստն է վատ լինում, որ ասում են վատ ենք ապրում»,-ընդգծում է Ռուբենը, ում այնքան չի անհանգստացնում հակառակորդից 3 կմ հեռավորության վրա գտնվելը, որքան ջրի խնդիրը: Ջուր ստանում են մի քանի օրը մեկ, իսկ ոռոգման ջրի մասին խոսք լինել չի կարող: Այստեղ էլ ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ. արտը չեն ջրում, այգին չեն մշակում.

«Մարդ կա կով է պահում, մարդ կա հավ, 200 դրամով որքա՞ն ցորեն պիտի գնես, որ երեխեքիդ պահես: Պոմիդորը գնում ենք, վարունգը՝ նույնպես, ցորենը, միրգը…»,-թվարկում է Ռուբեն Ավանեսյանը։

Ստեփանակերտից հեռու գտնվելու պատճառով շատերն են ստիպված լինում օգտվել գյուղի խանութներից, այստեղ էլ գներն անհամեմատելի բարձր են մայրաքաղաքային գներից։

Խնդիրներն այստեղ շատ են, սակայն, ինչպես Ռուբենն է շեշտում, առաջնայինը մնում է ջրի հարցը. «Ջուր որ լինի էն կածանով էլ կգնամ»։

karabakh-open.info

Մարիամ Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս