Բաժիններ՝

Լավրովը հերքել է, թե ռուս զինվորականներն ուղարկվել են Ուկրաինայի արևելք

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել է այն տեղեկատվությունը, թե ռուս զինվորականներն ուղարկվել են Ուկրաինայի արևելք:

Լավրովն այս մասին հայտարարել է այսօր` Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններից առաջ: Լավրովը հիշեցրել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին չի կարողացել հաստատել Ուկրաինայում ռուսական զորքերի ներկայությունը:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի մասնակցում հրադադարի մասին համաձայնագրի իրագործման մեջ: Լավրովը կողմերին կոչ է արել ավարտել բաժանարար գծի անցկացման աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս