Ծխախոտի ներմուծումը նվազել է
ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության տվյալներով՝ 2014թ. առաջին 9 ամիսներին Հայաստան է ներմուծվել 1472.7 միլիոն հատ սիգարետ՝ 21.1 միլիոն դոլար մաքսային արժեքով։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել էր 1732.7 միլիոն հատ սիգարել՝ 33.9 միլիոն դոլար արժեքով։
Այն, որ ծխախոտ ներմուծողների գործները լավ չեն, երևում է նաև նրանց վճարած հարկերի փոփոխությունից։ ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած 6 ծխախոտ ներմուծող ընկերությունները միասին այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե են վճարել 12.1 միլիարդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը պակաս է շուրջ 1.3 միլիարդ դրամով կամ 9.6%-ով։ Դատելով այն հանգամանքից, որ առողջ ապրելակերպով ապրողների թիվը Հայաստանում լուրջ տեղաշարժ չի ունեցել, կարելի է ենթադրել, որ նվազումը պայմանավորված է բնակչության գնողունակության անկմամբ և շուկայի փոքրացմամբ, որը նաև արտագաղթի հետևանք է։
Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք 168 Ժամ թերթի՝ շաբաթ օրվա համարում