Բաժիններ՝

Բրիտանական ոստիկանությունը կանխել է թագուհու դեմ իսլամականների պլանավորած մահափորձը

The Sun-ի փոխանցմամբ` բրիտանական ոստիկանությունը կանխել է թագուհի Էլիզաբեթ II-ի դեմ մահափորձը` ձերբակալելով չորս իսլամականի: Ահաբեկիչները պլանավորել էին թագուհուն սպանել պատերազմներում ու զինված հակամարտություններում զոհված Բրիտանական թագավորական լեգեոնի անդամների հիշատակին նվիրված փառատոնի ժամանակ:

Հանցագործները պլանավորել էին թագուհու վրա հարձակվել դանակով: Ընդ որում, չի բացառվում, որ նրանք կարող էին զինված լինել նաև հրաձգային զենքով: Ոստիկանությունը ձերբակալել է 19-27 տարեկան չորս կասկածյալի, ինչպես նաև հատուկ գործողություններ է իրականացրել Լոնդոնի արևմուտքում ու Բեքինգեմշիր կոմսությունում:

Լրատվամիջոցի պնդմամբ` թագուհին ու երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնն իրազեկված են եղել պատրաստվող մահափորձի մասին: Դեռ հայտնի չէ, թե արդյոք ձերբակալվածները կապված են Իսլամական պետություն արմատական խմբավորման հետ, թե ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930