Ինչպես են վերաբերվում ԼՂՀ իշխանությունները Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը

Հայաստանի իշխանությունները ԵՏՄ-ի անդամակցելու որոշումը բացատրում են նաև ԼՂՀ-ի և անվտանգության խնդիրների առկայությամբ: Դրա իմաստը մոտավորապես այն է, որ եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, ապա Ռուսաստանը կարող էր օժանդակել Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու հարցում, դրանով պատժելով Հայաստանին: Որպես նման սպառնալիքի բացահայտ օրինակներ են ներկայացվում Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, որոնք Ռուսաստանին մերժելու արդյունքում տարածքային կորուստներ են ունեցել:

Իսկ ինչպես են վերաբերվում ԼՂՀ իշխանությունները Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը, ինչպես այն կազդի Հայաստան-ԼՂՀ հարաբերությունների, ԼՂՀ տնտեսական և սոցիալական իրավիճակի վրա:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով, իրենց ակնկալիքն այն է, որ Հայաստանի և ԼՂՀ-ի հարաբերությունները կմնան այնպես, ինչպես կան այժմ: Ինչ վերաբերում է ԼՂՀ ներքին կյանքի վրա այդ ազդեցությանը, ապա, ըստ Ա. Ղուլյանի, դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն անդամակցությունից հետո: «Վերացական հաշիվների մեջ մենք շատ թույլ ենք»,- ասել է նա:

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս