Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ձմեռային շրջանում օդային հաղորդակցությունը կվերականգնվի
Ռուսաստանի եւ Ուկրաինայի ավիաընկերությունները ձմեռային շրջանում կվերականգնեն երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունը, հաղորդում է ТАСС գործակալությունը: Երկու երկրների միջեւ հաղորդակցությունն ընդհատվել էր այս ամռանը: Ռուսական ավիաընկերությունները կկատարեն շաբաթական ավելի քան 120 չվերթ, իսկ ուկրաինականները՝ երեք անգամ ավելի պակաս:
Մասնավորապես՝ ռուսական «Аэрофлот»-ը չվերթեր կիրականացնի դեպի Կիեւ, Օդեսա, Խարկով եւ Դնեպրոպետրովսկ: