Բաժիններ՝

39-ամյա կինը իրեն լքած ամուսնու հիվանդ ծնողներին է խնամում. ԳԱԼԱ

Գյումրու բնակիչ 39-ամյա Նելլի Քոչարյանի ճակատին կյանքն իր դժվարությունների հետքն է թողել: Նա այսօր ստիպված է մոռանալ իրեն եւ զավակներին, քանի որ ուսերին կրում է իրենից եւ ընտանիքից հեռացած ամուսնու հիվանդ ծնողների հոգսը:

«Արդեն 20 տարուց ավելի է, ինչ սկեսուրս եւ սկեսրայրս անկողնային վիճակում են, տառապում են տարբեր հիվանդություններով, սկեսուրս քաղցկեղով է հիվանդ, ամենավերջին աստիճանն է: Այլեւս ցավազրկողները չեն օգնում նրան…»,- պատմում է վշտացած տիկինը:

Նա դիմել էր ԳԱԼԱ –ին՝ խնդրելով լուսաբանել, որ գոնե բարեգութ մարդիկ կարդան եւ ցանկություն հայտնեն օգնել հիվանդ տարեցներին:

«Արդեն երկար տարիներ ապրելով առանց ամուսնու՝ մեծացնում եմ երկու երեխաներիս, որդիս պատրաստվում է մեկնել ազգային բանակ, աղջիկս էլ 15 տարեկան է եւ ուսանող է ուսումնարանում, հազիվ եմ կարողանում ապրուստի միջոց հայթայթեմ, որդիս էլ եթե գնա բանակ, ես մնալու եմ իմ խնդիրների հետ լրիվ մենակ, գոնե հոգսերս կիսում է, էլ ուժ չունեմ խնամելու անկողնային վիճակում գտնվող տարեցներին, չեմ կարողանում տեսնեմ, թե ինչպես են խեղճերը տառապում ցավից, օգնություն խնդրում: Դեղերը, որոնք պետք է գոնե մի փոքր թեթեւացնեն սկեսրոջս վիճակը, չեն տալիս, հիվանդանոցում ասում են՝ դիմեք համապատասխան հաստատություն, բայց դա ո՞րն է, էլ չգիտեմ»:

SAMSUNG CAMERA PICTURES

SAMSUNG CAMERA PICTURES

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս