11 մեթոդ սիրտն առողջ պահելու համար
1. Կերեք առողջ սնունդ: Շատ օգտագործեք միրգ և բանջարեղեն, առողջ ճարպերով:
2. Առողջ քաշ ունեցեք: Ավելորդ քաշը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
3. Շարժվեք: Անհրաժեշտ է միշտ կատարել ֆիզիկական վարժություններ, որը կօգնի նաև առողջ քաշ ունենալ:
4. Ատուգեք ճնշումը: Անհրաժեշտ է պարբերաբար հետևել ճնշմանը՝ համոզվելու համար, որ այն գտնվում է թույլատրելիի սահմաններում:
5. Դադարեք ծխել: Նիկոտինն օրգանիզմում առաջացնում է մի շարք վտանգավոր հետևանքներ, այդ թվում՝ դառնում է քաղցկեղի, ինսուլտի և սրտի հիվանդությունների պատճառ:
6. Չափից շատ ալկոհոլ օգտագործելը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման:
7. Ստուգեք խոլեստերինի մակարդակը: Անհրաժեշտ է խոլեստերինի մակարդակը ստուգել յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ: Դա արվում է արյան անալիզի միջոցով, որը հնարավորություն է տալիս պարզել, թե ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում:
8. Եթե դուք շաքարային դիաբետ հիվանդությամբ եք տառապում, ապա պարտադիր է հետևել արյան մեջ շաքարի քանակին:
9. Եթե բժիշկը ձեզ դեղամիջոցներ է նշանակել արյան մեջ խոլեստերինի քանակի, դիաբետի կամ բարձր ճնշման համար, ապա անհրաժեշտ է դրանք պարբերաբար ընդունել՝ չշեղվելով բժշկի նշանակումներից:
10. Անհավանական է, բայց ժպիտն իրականում նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
11. Եթե ձեր կյանքը լի է սթրեսային իրավիճակներով, ապա փորձեք հանգստություն պահպանել: