
«Վրացական երազանքը» կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` պատգամավոր Շալվա Շավգուլիձեն երեկ որոշել է լքել խորհրդարանական մեծամասնությունն ու Վրացական երազանք խմբակցությունը` դրանով իսկ իշխող դաշինքին թողնելով առանց մեծամասնության:
Շավգուլիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է շարունակել համագործակցությունը Ազատ Դեմոկրատների հետ: Հաշվի առնելով նրա որոշումը` այժմ Վրացական երազանքն ունի 75 պատգամավոր, ինչը բավական չէ օրինագծեր ընդունելու համար:
Վրաստանի խորհրդարանն ընդհանուր առմամբ ունի 150 պատգամավոր, և այժմ Վրացական երազանքին անհրաժեշտ է ևս մեկ պատգամավորական մանդատ` խորհրդահրանական մեծամասնությունը պահպանելու համար: