Բաժիններ՝

5 լավագույն կոնյակները՝ ձմեռային տոների համար

luxlux.net կայքը կազմել է 5 լավագույն կոնյակների ցանկը:

1. Առաջինը «Courvoisier XO» անունը ստացած կոնյակն է: Կոնյակ արտադրող Courvoisier ընկերությունն այն անվանում է «արիստոկրատ»: Այս կոնյակները պահպանվում են նվազագույնը 35 տարի. դրանք վանիլի և փայտի հետաքրքիր հոտ ունեն: Այն խմելիս նախ՝ զգացվում է ընկույզի և ծաղիկների, ապա՝ մրգերի և մեղրի համ:

2. Remy Martin ХО ֆրանսիական կոնյակը հետաքրքիր համերի համադրություն է: Սկզբում կարելի է զգալ՝ ժասմինի, սիգարի, ապա՝ մրգերի, ընկույզի, փայտի, վանիլի հոտ: Կոնյակը մրգերի և ծաղիկների, իմբիրի, վանիլի և մեղրի համ ունի:

remy-martin

3. Martell XO Supreme կոնյակը ֆրանսիական հայտնի Martell ընկերության հպարտությունն է: Այս կոնյակը հատուկ տարաներում պահպանվում է 35-45 տարի, ինչի արդյունքում այն ձեռք է բերում մանուշակի, վանիլի և մրգերի հոտ: Կոնյակը վանիլի ու նուշի համ ունի:

konyak

4. Hennessy XO Original. այն պատրաստված է ավելի քան 100 սպիրտի տեսակից, որոնց մի մասը պատրաստվել են 20-րդ դարում: Կոնյակը մրգերի, սև բիբարի, ինչպես նաև՝ շոկոլադի հոտ ունի:

hennessy

5. Camus VSOP de Luxe-ը ևս ֆրանսիական արտադրության է: Այն ընկույզի, մեղրի, փայտի հոտ և վանիլի ու ընկույզի համ ունի:

martell

konyak-2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս