Բաժիններ՝

Վաճառքի օրինականացումից հետո Կոլորադոյում մարիխուանան կտրուկ թանկացել է

ԱՄՆ Կոլորադո նահանգում մարիխուանայի մանրածախ գներն այս տարվա սկզբից երկու անգամ թանկացել է։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նահանգում այս թմրանյութի վաճառքն օրինականացվել է է և հնարավոր է դարձել այն ձեռքբ բերել մասնագիտացված հատուկ խանութներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով National Cannabis Industry Association (NCIA) ասոցիացիայի գործադիր տնօրեն Ահարոն Սմիթին։

Սմիթի խոսքերով, բնակչությանը անձնական օգտագործման նպատակով վաճառվող մարիխուանայի մեկ ունցիան արժե միջինը 400 դրամ։ Մինչդեռ բժշկական դեղատոմսով դեղատներում վաճառվող մարիխուանայի գինը 200 դոլար է։

NCIA-ի ղեկավարը ների տարբերությունը բացատրել է պահանջարկի և առաջարկի անհամապատասխանությամբ։ Նա կարծիք է հայտնել, որ երբ նահանգում բացվեն մարիխուանայի վաճառքով զբաղվող նոր խանութներ, գինը կնվազի։

Կոլորադոյում առաջին մանրածախ խանութները, որտեղ թույլատրված է հատուկ լիցենզիայով մարիխուանա վաճառել անձնական օգտագործման համար, բացվել են հունվարի 2ին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ միայն առաջին օրը մարիխուանայի վաճառքից ստացված հասույթը գերազանցել է 1 միլիոն դոլարը։

Իշխանությունների հաշվարկով՝ տարվա կտրվածքով մարիխուանայի վաճառքի ծավալը կկազմի 578 միլիոն դոլար, իսկ նահանգային բյուջեն կստանա հավելյալ 67 միլիոն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս