Դեկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, կոմբինատից դեպի խտացման արտադրամաս պղնձի խտանյութի տեղափոխման համար նոր կառուցվող խողովակաշարից` Ագարակ քաղաքի «Խվոստ» կոչվող տարածքից, անհայտ անձը կտրել և գողացել է մոտ 80 մ երկարության, 114 մմ տրամագծով խողովակ:
Հաջորդ տարի ուկրաինական բանակ կզորակոչվի 45.000 մարդ:
Կոկոսի յուղը գլխավորապես իր այուրվեդիկ նշանակությամբ է մտապահվում: Հատկապես վերջերս սուպերմարկետների եւ դեղատների այցելուները հաճախ են կոկոսի յուղի՝ բերանի առողջությունը պահպանելու հատկության մասին հիշում, սակայն ընթերցողը պետք է տեղյակ լինի, որ հակաբակտերիալ եւ հակասնկային գերհատկություններով օժտված բաղադրիչի առողջարար ազդեցությունները միայն ատամներով չեն սահմանափակվում:
Այն թերակղզին կկապի Ռուսաստանի մնացյալ հատվածի հետ, քանի դեռ չի կառուցվել ավտոմոբիլային կամուրջը:
Երկու երկրների վարչապետներն ստորագրել են նաև արձանագրություն՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առ այն, որ մինչև 2015 թ. վերոնշյալ համաձայնագիրը կստորագրվի, և Հայաստանի ու Վրաստանի միջև կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության» կամուրջ:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցը, 2014թ. օգոստոսի սկզբերին ծանոթանալով և շուրջ երկու ամիս մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Աննա Մ.-ի հետ, 2014թ. հոկտեմբերից որոշել է իր հետ հարաբերությունները խզելու համար վրեժխնդիր լինել վերջինից, և նրան վարկաբեկել մտերիմների, աշխատակիցների, ազգականների և այլ անձանց շրջանում:
«Լսել եմ ազատամարտիկներին ծեծելու մասին, ու, իրոք, ապշած եմ հասարակության անտարբերությունից: Ոչ թե ապշած եմ, որ ծեծել են: Բնական է՝ կծեծին: Ամեն ինչ սպասելի է իրենցից: Լսել եմ նաև նրանց հայտարարություններն այն մասին, որ պետք է որոշեն ու պատժեն: Ես լսել եմ, որ հանդիպելու են, խոսելու են: Ես հիմա իրենց կոչ ունեմ անելու՝ սպասել եմ վրեժխնդրության պահին, որովհետև ինքս ընտրել եմ մենակի կյանքը: Ես իմ կողքին չունեմ մարդիկ: Նույնիսկ հայրս իմ կողքին չէ, բանտում է, իր ընկերների հետ է եղել: Ես ընտրել եմ Նժդեհի վճռական մենակը: Ես միայնակ անզոր եմ լուրջ հակահարված տալ, ադեկտվատ պատասխան տալ իշխանություններին իրենց արարքների համար, բայց վստահ եմ ու ամեն ինչ կանեմ, որ պատասխան տանք ինչ-որ մարդկանց հետ, ովքեր դուրս կգան վրեժխնդրությունից դրդված»,- ասաց Շահեն Հարությունյանը:
Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանն անցկացվելու է դեկտեմբերի 15-21-ին:
Այս մասին հայտարարել է Իտալիայի ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունը:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության։
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով Հայաստանում ՏՀՏ ոլորտի կրթական մակարդակի և աշխատաշուկայի պահանջների, ոլորտում առկա խնդիրների մասին, ասաց, որ մարդկային կապիտալի զարգացման ու ձևավորման առումով՝ հիմնականը կրթությունն է, իսկ ՏՀՏ ոլորտի դեպքում՝ ոչ միայն բարձրագույն, այլև հանրակրթական կրթությունը:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի կաբինետի տնօրեն Սիլվի Յուբակը:
Հարցին՝ ինչպե՞ս է դա հնարավոր անել, եթե Հայաստանն ինքնուրույն չի կարող գոյատևել, Ա.Աղայանն այսպես պատասխանեց. «Իրականում Հայաստանը կարող էր գոյատևել, և այստեղ չկա տնտեսագիտական այնպիսի հաշվարկ, որը կապացուցի հակառակը: Հայաստանը միանշանակ կարող է ինքնուրույն գոյատևել: Գուցե դրա համար պետք կլինի ինչ-որ գին վճարել՝ ասենք, մի քանի ճոխ մեքենա քիչ քշել, կամ կազինոներ չբացել, դրա փոխարեն ինչ-որ արտադրամասեր բացել»:
2014 թվականն աղետալի էր երեխաների համար:
Վրաստանի նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը:
Այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հետազոտություն են անցնում 2010 թվականին հայ-ադրբեջանական սահմանն անցած եւ Ադրբեջանում ապաստան ստացած, իսկ այսօր Հայաստան վերադարձած Եղիշե Գևորգյանը եւ նրա ընտանիքը:
Դեկտեմբերի 13-ի գիշերը 16-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսից, 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն:
ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին Ուկրաինայի Գերագույն ռադայի դիտարկմանը ներկայացված օրինագիծն անհեթեթություն է:
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում «Միասնություն-2014» զորավարժության ընթացքում ուսումնավարժական թռիչք կատարելու ժամանակ ադրբեջանական կողմը խոցել է հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Օրեր շարունակ ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անհայտ էր։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն:
«Լրագրողական հոդված» անվանակարգում առաջին մրցանակը ստացավ «168 Ժամ» թերթ ի լրագրող Լիլիթ Ավագյանը իր՝ «Մի լավ ծիծաղեցինք աղջկա վրա։ Հետո՞…» վերտառությամբ հոդվածի համար: ԵՐկրորդ մրցականը տրվեց «Առավոտ» թերթի լրագրող Լուսինե Բուդաղյանին՝ «Ներառական կրթությունը «սրերով» ընդունած ուսուցիչներն այսօր այդ երեխաներով հպարտանում են» հրապարակման համար:
Airzena-ի օդաչուներն ու տեխնիկական անձնակազմը գործադուլ է հայտարարել դեկտեմբերի 10-ին:
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները մտահոգված են այն կապակցությամբ, որ Ռուսաստանը ներկայումս մտադիր է վերադարձ կատարել «Սառը պատերազմին»:
Նախախորհրդարանի քարտուղարությունը նման իրավիճակում հույժ կարևոր է համարում բռնությունների կանխարգելման և արձագանքման հասարակական-քաղաքական գործուն մեխանիզմի ձևավորումը, որը պետք է կյանքի կոչվի բռնություն չհանդուրժող բոլոր ուժերի ու քաղաքացիների համատեղ ջանքերով՝ անկախ նրանց քաղաքական և գաղափարական տարբերություններից:
Նոյեմբերին գրանցված մահվան 5 դեպքերից 2-ը մարտական են, գրանցվել են ՊԲ հատուկ նշանակության ուժերի իրականացրած՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի տարհանման գործողության ընթացքում։ Մյուս 3-ը արտակարգ պատահարների հետևանք են։
«Ես դա այնքան էլ համաժողովրդական չէի համարի, այն, ինչ անում է եռյակը, իմ տպավորությամբ, նախընտրական արշավ է՝ ժամկետից շուտ սկսված»,- պատասխանելով 168.am-ի հարցին, թե ոչ իշխանական եռյակի նախաձեռնած համաժողովրդական շարժումն ի՞նչ ապագա կունենա, ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայան:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Նախարարը շնորհավորել է պարոն դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան լինելը միաժամանակ և՛ դժվար է, և՛ հեշտ:
«Առաքելություն» կուսակցությունը, մտահոգություն հայտնելով վերջին օրերին կատարված՝ ակնհայտ ահաբեկման նպատակ հետապնդող արարքների վերաբերյալ, դատապարտում է «Նախախորհդարանի» ներկայացուցիչների մեքենաների հրկիզման փորձերը, ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունները:
Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը չորեքշաբթի հայտարարել է, որ պլանավորված է 2015 թվականի սկզբին Ռուսաստանի հետ ստորագրել դաշնակցության ու գործընկերության մասին պայմանագիր:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 12-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 470.22 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 469.76 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: