Բաժիններ՝

Այս տարի Ադրբեջանում նվազել է նավթի արդյունահանման ծավալը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանում արդյունահանվել է 38.4 միլիոն տոննա նավթ ու գազային կոնդենսատ, մինչդեռ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 39.5 միլիոն տոննա:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն: Վերջինիս տարածած հայտարարությունում նշված է, որ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին կոմերցիոն գազի արդյունահանման ծավալը կազմել է 17 միլիարդ խորանարդ մետր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16.2 միլիարդ խորանարդ մետրի դիմաց:

2013 թվականին Ադրբեջանում արդյունահանվել է 43.1 միլիոն տոննա նավթ ու գազային կոնդենսատ, իսկ 2012 թվականին՝ 42.98 միլիոն տոննա նավթ: 2013 թվականին Ադրբեջանում կոմերցիոն գազի արդյունահանման ծավալը կազմել է 17.9 միլիարդ խորանարդ մետր, իսկ 2012 թվականին՝ 17.24 միլիարդ խորանարդ մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս