Մոսկվայի ու Ցխինվալիի պայմանագիրն էլ ավելի կսրի ՌԴ-ի ու Արևմուտքի հարաբերությունները. Աբաշիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համագործակցության ու գործընկերության մասին պայմանագիրը, որը Ռուսաստանը պլանավորում է ստորագրել նաև Հարավային Օսիայի դե-ֆակտո իշխանությունների հետ, էլ ավելի կսրի Արևմուտքի ու Կրեմլի հարաբերությունները:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուըրաբ Աբաշիձեն:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանին չպետք է հետաքրքրի Ցխինվալի հետ այդպիսի կամ նմանատիպ պայմանագրի ստորագրումը, ինչպիսին որ նա ստորագրել է Սուխումի հետ, քանի որ դրա հետևանքով կսրվեն Արևմուտքի հետ հարաբերությունները:

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը չորեքշաբթի հայտարարել է, որ պլանավորված է 2015 թվականի սկզբին Ռուսաստանի հետ ստորագրել դաշնակցության ու գործընկերության մասին պայմանագիր: ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ իր հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրի դեմ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031