Վրացական Airzena ավիաընկերությունը վերսկսել է Մոսկվայի ուղղությամբ ավիաչվերթները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական Airzena – Georgian Airways ավիաընկերության աշխատակիցները դադարեցրել են գործադուլը՝ պայմանով, որ դեպի Ռուսաստան չվերթների հետ կապված իրենց պահանջները կկատարվեն մինչև դեկտեմբերի 15-ը: Airzena-ն վերականգնել է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ չվերթները, այսօր առավոտյան իրականացվել է առաջին չվերթը:

Ընկերության գլխավոր օդաչու-հրահանգիչ Դավիթ Միկուչաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կառավարությունն իրենց խոստացել է առաջիկա օրերին բավարարել իրենց բոլոր պահանջները, և եթե դա տեղի չունենա, ապա իրենք կվերսկսեն բողոքի ակցիաները, որոնք այս անգամ կստանան առավել մասշտաբային բնույթ:

Airzena-ի օդաչուներն ու տեխնիկական անձնակազմը գործադուլ է հայտարարել դեկտեմբերի 10-ին՝ կապված նրա հետ, որ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ռուսական ավիափոխադրողներին թույլատրել էր առաջնահերթ կարգով ավիաչվերթներ իրականացնել Ռուսաստանի ու Վրաստանի միջև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031