Բաժիններ՝

Այս անգամ ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ համագործակցությանը վերադարձ չի կատարի 2008 թվականի նման արագ. Ափաթուրայ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները մտահոգված են այն կապակցությամբ, որ Ռուսաստանը ներկայումս մտադիր է վերադարձ կատարել «Սառը պատերազմին»: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

Նրա խոսքերով՝ Ուկրաինայի ճգնաժամն ի ցույց է դնում, որ Ռուսաստանը կարող է իր պայմանները թելադրել ամենուրեք, ուր առկա է ռուսական անձնագրերով ռուսալեզու բնակչություն, ուր բնակվում են ռուսներ, և այն տարածքներում, որոնց նա համարում է ռուսական բնիկ հողեր.

«Ինչպես տեսնում եք այժմ, Ռուսաստանի հետ մեր գործնական համագործակցությունը սառեցված է, սակայն ստեղծվել են հնարավորություններ՝ քաղաքական երկխոսության համար: Նմանատիպ իրավիճակ էր տիրում 2008 թվականին Վրաստանի հետ պատերազմից հետո:

Տարբերությունն այն է, որ դաշինքն արդեն իսկ տեսնում է, որ Ռուսաստանը գործում է միասնական մոդելով: Դաշինքը տեսել է Վրաստան, Մոլդովա և ներկայումս նաև Ուկրաինա, ու հասկանում է, թե դա ինչ ռազմավարություն է: Այս անգամ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ համագործակցությանը վերադարձ չի կատարի այդքան արագ, ինչպես որ դա եղավ Վրաստանի հետ պատերազմից հետո:

Ես չգիտեմ, թե ինչի կհանգեն ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի փոխհարաբերությունները: Հարաբերությունների վերականգնման համար Ռուսաստանը պետք է հետևի միջազգային իրավունքի սկզբունքներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս