Բաժիններ՝

Ուկրաինան 2015 թվականին իր զինված ուժերի թվակազմը կմեծացնի 7.5 տոկոսով. Պոլտորակ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի թվակազմը 2015 թվականին պլանավորված է հասցնել մինչև 250.000-ի: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը:

Նա հավելել է, որ հաջորդ տարի ուկրաինական բանակ կզորակոչվի 45.000 մարդ, ինչպես նաև ուսումանական հաստատություններում կպատրաստեն 10.500 պայմանագրայինների:

Պոլտորակի խոսքերով՝ Ուկրաինայի զինված ուժերի թվակազմը զգալիորեն աճել է. «Նախորդ տարի դա կազմել է 130.000, իսկ ներկայումս՝ 232.000 զինծառայող: 2015 թվականին պլանավորված է այդ ցուցանիշը հասցնել մինչև 250.000-ի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս