Բաժիններ՝

Ֆրանսուա Օլանդի ամսական կենսաթոշակը կկազմի ավելի քան 15.000 եվրո

Ֆրանսիական BFM հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր լիազորությունների ավարտից հետո կարող է հույսեր ունենալ, որ կստանա 15.000 եվրո թոշակ:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի կաբինետի տնօրեն Սիլվի Յուբակը. «Ընդհանուր առմամբ կենսաթոշակային տարիքի հասնելիս Ֆրանսուա Օլանդը կարող է հավակնել 15.114 եվրո ամենամսյա դրամական նպաստի»:

Յուբակը դրանով իսկ հերքել է ավելի վաղ ֆրանսիական Marianne պարբերականում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե Հինգերորդ հանրապետության 7-րդ նախագահի թոշակը կազմելու է 36.000 եվրո: Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ Օլանդի կարողությունը գնահատվում է 1 միլիոն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031