Բաժիններ՝

Իտալիայում պետծառայողներին արգելել են ընդունել ավելի քան 150 եվրո արժողությամբ նվերներ

Իտալական La Repubblica թերթի փոխանցմամբ՝ Իտալիայում պետծառայողներին արգելել են Ամանորի ու Սուրբ Ծննդի կապակցությամբ ընդունել 150 եվրոն գերազանցող նվերներ: Այս մասին հայտարարել է Իտալիայի ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունը:

Տարածված շրջաբերականում նշված է, որ պետծառայողներին արգելվում է ընդունել նվերներ կամ ոչ նյութական այլ արժեքներ, որոնց արժեքը կգերազանցի սահմանված չափը: Դրա տակ հասկացվում է 150 եվրոյից ոչ մեծ գումար:

Փաստաթղթի հեղինակները վկայակոչում են Վարքագծի կանոնագիրքը, որը պետական կառույցների աշխատակիցներին կոչ է անում պահպանել հասարակությունում լավ ինքնադրսևորման կանոնները, ինչը մասնավորապես առնչվում է ինքնավերահսկմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս