Բաժիններ՝

Մոսկվան Պորոշենկոյի խոսքերի համար պաշտոնական պարզաբանում է պահանջելու Կիևից. Լուկաշևիչ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան պաշտոնական պարզաբանում է պահանջելու Կիևից՝ կապված սահմանը փակելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի արած հայտարարության հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.

«Կարծես թե, կպահանջվի հավելյալ պարզաբանում՝ Ավստրալիայից Ուկրաինայի նախագահի արած հայտարարության համար: Կարծում եմ, որ մենք մի շարք կապուղիներով կպահանջենք պաշտոնական պարզաբանում այդպիսի դիրքորոշման համար»:

Լուկաշևիչն ընդգծել է, որ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին Ուկրաինայի Գերագույն ռադայի դիտարկմանը ներկայացված օրինագիծն անհեթեթություն է և հանդիսանում է բանակցությունները տապալելու փորձ: Ավել վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն Ռուսաստանին կոչ է արել փակել սահմանն ու սեփական զորքերը դուրս բերել Ուկրաինայի տարածքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031