Բաժիններ՝

Աշխարհում մոտ 230 միլիոն երեխա է բնակվում զինված հակամարտություններ ունեցող երկրներում. UNICEF

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ 230 միլիոն երեխա է բնակվում զինված հակամարտություններ ունեցող երկրներում: Նրանցից 15 միլիոնը գտնվում է այն շրջաններում, ուր զինված դիմակայությունը կրում է կատաղի բնույթ: Խոսքը գնում է ԿԱՀ-ի, Իրաքի, Հարավային Սուդանի, Պաղեստինի, Սիրիայի ու Ուկրաինայի մասին:

Այս մասին նշված է այսօր Ժնևում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տարածած հայտարարությունում: UNICEF-ի պաշտոնական ներկայացուցիչ Սարա Կրոուն հայտարարել է, որ 2014 թվականն աղետալի էր երեխաների համար: Նա ընդգծել է, որ հակամարտությունները չպետք է շոշափեն երեխաներին, և որ բացարձակաապես անթույլատրելի է այն ամենը, ինչը 21-րդ դարում տեղի է ունենում երեխաների հետ:

UNICEF-ի գնահատմամբ Ուկրաինայում ներքին տեղահանված երեխաների թիվը կազմում է 128.000 մարդ: Ապրիլի կեսերից մինչև հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում սպանվել է առնվազն 36 և վիրավորվել է ավելի քան 100 երեխա:

Գազայի հատվածում սպանվել է 538 և վիրավորվել է ավելի քան 3370 երեխա: 1500 երեխա որբացել է: Այս տարի ԿԱՀ-ի հակամարտությունը խլել է 432 երեխայի կյանք, 245.000-ը դարձել է փախստական, մինչև 10.000-ին զորակոչել են զինված խմբեր: Սիրիայում փախստական է դարձել 1.7 միլիոն երեխա, իսկ Հարավային Սուդանում՝ 326.000 երեխա:

UNICEF-ը հայտնել է, որ հակամարտության գոտիներում երեխաներին, սպանում են, առևանգում ու ենթարկում սեռական բռնությունների: Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կտտանքների է ենթարկել երեխաներին, ինչպես նաև հարկադրել է նայել, թե ինչպես են կտտանքների ենթարկում տարեցներին ու մասնակցել կտտանքներին և սպանություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս