Բաժիններ՝

ԿԲ-ն այսօր դոլարը վաճառել է 470.22 դրամ միջին փոխարժեքով

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 12-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 470.22 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 469.76 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Նշենք, որ երեկ ԿԲ-ն դոլար վաճառել էր՝ 464.07 դրամ միջին կշռված փոխարժեքով, իսկ դրա նախորդ օրը՝ դեկտեմբերի 10-ին՝ 460.69- դրամով։ Այսպիսով, երկու օրվա ընթացքում ԿԲ-ի կողմից վաճառվող դոլարի գինը բարձրացել է 9.5 դրամով։

Ըստ Rate.am համակարգի, դեկտեմբերի 12-ի ժամը 16։20-ի դրությամբ առևտրային բանկերը դոլարը գնում են միջինը 467 դրամով, վաճառում՝ 473 դրամով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս