Սեյրան Օհանյան. Հայկական ուղղաթիռի խոցման դեպքի հետ կապված հետաքննությունը շարունակվում է
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայկական ուղղաթիռի խոցման դեպքի հետ կապված հետաքննությունը շարունակվում է, այժմ նորություն չի կարող ասել:
«2014 թվականը Պաշտպանության բանակի, ԼՂՀ-ի համար բավականին լարված տարի էր և այդ լարված տարին առանձնացավ տարբեր տիպի դիվերսիոն-հետախուզական գործողություններով, և այդ իրականության մեջ պաշտպանության բանակի ղեկավարության և զորամասերի խնդիրը ոչ միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելն էր, այլ նաև կանխարգելիչ և նախականխիչ միջոցառումներ իրականացնելը, որը շատ դեպքերում իրականացվում է մեր տարածքից դուրս: Պատճառը պետք է փնտրել հենց այդ սադրանքների մեջ և մեղքի մեծ բաժինը պետք է հակառակորդը նաև վերցնի իր վրա: Ցավոք, դրանք նաև իրենց մեջ գաղտնիություն են պարունակում, դրա համար բավարարվենք այնքանով, որքանով, որ ես ասացի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե ինչպիսի վիճակ է այսօր սահմանում, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Այսօր լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ իջնում: Այսպես ասեմ՝ նախկինում եթե պաշտպանության բանակի հատվածում մինիմում լինում էին կրակոցների 35-50 դրվագներ և և օգտագործում էին այդտեղ մինչև ասենք 1000 փամփուշտ, այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170-ի, 200-ի և փամփուշտների թիվը 3000-ից մինչև 6000-ի է հասնում: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները և եթե հայկական հատվածում է դա լինում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները միայն պատասխանում են դիպուկահարների կանոնավոր կրակոցներին, անկանոն կրակոցներին մենք հանգիստ ենք վերաբերվում, դրանց չենք պատասխանում: Իսկ եթե լինում են սադրանքներ, ապա մենք ձգտում ենք միայն չպաշտպանվել, այլ կանխել»:
Հարցին՝ ինչպե՞ս է լավծանությունն ազդում բանակցային գործընթացի վրա, Սեյրան Օհանյանը պատասխանեց, թե այն ընթանում է իր հունով. «Պայմանավորվածությունները քաղաքական մակարդակում իրականացվում են, պարզապես այս լարվածություններ, ես նախկինում էլ ասել էի, այսօր էլ կրկնում եմ, որ տեղի են ունենում տարբեր գործընթացների, հատկապես հանդիպումների շրջանակում, և փորձվում է այս լարվածությամբ ազդել հայկական կողմի վրա: Ե՛վ արցախյան գոյապայքարի փորձը, և՛ այսօրվա փորձը ցույց է տալիս, որ արդեն իսկ այն նպատակները, որ մեր հարևանների մոտ կար՝ սպառազինությունների մրցավազքով՝ ցույց տալքվ բանակի հզորությունը, որն ի չիք դարձավ 2014 թվականի յաս ոտնձգությունների ժամանակ, և իրենք իսկ իրենց ստի զոհը դարձան, այլևս չի ազդում հայկական կողմի վրա:շ, և մենք մեր տեսակետների տերն ենք. հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, խաղաղ պայմաններում՝ իհարկե՛, պաշտպանելով բոլոր միջազգային նորմերը:
Հարցին, թե օրվա խորհրդին համահունչ՝ որքանո՞վ են պաշտպանված հայ զինվորի իրավունքները, Սերյան Օհանյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները զինված ուժերում այսօր օրըստօրե բարձր հիմքերի վրա են դրվում` և զինված ուժերի ղեկավարության ջանքերի շնորհիվ, և մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցության, վերահսկողական մեխանիզմների ձևավորման շնորհիվ: Մենք դա բոլորս ընդունում ենք: Ժամանակակից իրականության մեջ երկու գործոն կա հատկապե մեր ոլորտում, որոնք բերում են հաջողությունների` դա մարդն է և զենքը:
Դա նշանակում է, որ Հայաստանի զինված ուժերում որդեգրված մարդակենտրոն գործունեությունը ամենաճիշտ ուղղություն է և մենք զինվորին տեսնում ենք ոչ թե ռեսուրս, այլ տեսնում ենք կոնկրետ գործոնի` որը պետք է զինված ուժերում զարգանա հենվելով իր պարտականությունների, պատասխանատվության, այն բոլոր իրաբունքների, որի իրեն տրված է, նաև վերադաստիարակվի և ՀՀ քաղաքացի արժանի վերադառնա մեր հասարակություն: Այդ առումով բավականին լուրջ ծրագրեր է իրականացվում և մեր միջոցով և ՄԻՊ-ի, ԵԱՀԿ Մինսկի երևանյան գրասենյակի կողմից հապատասխան ծրագրերով:
Այսինքն` զինծառայողները ստանում են համապատասխան գիտելիքներ` խորհրդակցությունների, պարապունքների միջոցով, նրանք ունեն իրենց ձեռքի տակ բոլոր այն իրավունքները, որից պետք է օգտվեն, կա բողոքարկման մեխանիզմ: Բացի սովորոկան, ըստ վերադասության բողոքարկումից՝ հասարակական ոլորտում կան թեժ գծեր: Ի վերջո, ես քիչ առաջ ասաց, որ ՀՀ յուրաքանչյուր ընտանիք իր դեսպանն ունի բանակում, դա մեր զինվորներն են և այդ զինվորները կապ են պահում իրենց հարազատների և տեղեկությունների որոշ մասը մենք ստանում են ծնողների միջոցով»: Սեյրան Օհանյանն ասաց նաև, որ դեռ թերություններ կան: