Բաժիններ՝

ՌԴ Պետդուման ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը քննարկելու է դեկտեմբերի 10-ին. Regnum

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդուման ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը քննարկելու է դեկտեմբերի 10-ի լիագումար նիստում:

Այս մասին գործակալությանն այսօր հայտնել են Պետդումայի ապարատից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել դեկտեմբերի 2-ին:

Փաստաթուղթը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահների կողմից: Դեկտեմբերի 4-ին պայմանագիրը վավերացրել է Հայաստանի խորհրդարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031