Բաժիններ՝

Իրանի նոր ԱԹՍ-ի թռիչքի հեռավորությունը կազմում է 3000 կիլոմետր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` իրանցի զինվորականներն ունեն այնպիսի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնց թռիչքի հեռահարությունը կազմում է 3000 կիլոմետր: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարի օգնական Հուսեին Սալյամին:

Սալյամին, Թեհրանում ելույթ ունենալով պրոֆեսորների առջև, հայտարարել է, որ այդ ԱԹՍ-երին չեն կարող հայտնաբերել հակառակորդի ռադարները, ինչպես նաև դրանք հարմարեցված են նկարած պատկերների օպերատիվ փոխանցման համար: Իրանցի զինվորականն ընդգծել է, որ ԱԹՍ-երը մշակվել են առանց օտար երկրների օգնության:

Սալյամին մանրամասնել է, որ եթե մի քանի տարի առաջ իրենք կարող էին միայն երազել նման ԱԹՍ-երի մասին, ապա այսօր դա դարձել է իրականություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031