Բաժիններ՝

Ուկրաինան պլանավորում է հաջորդ տարի կրկնապատկել նոր սերնդի զրահատեխնիկայի արտադրությունը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինացի ուժայիններին հանձնել է ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկա, որը նախատեսվում է օգտագործել Դոնբասում:

Խոսքը գնում է «Բուլատ» տանկերի, «Տ-72» արդիականացված տանկերի, զրահատրանսպորտների, ինքնագնաց հրետանային սարքերի, «Մի-8» ու «Մի-2» ուղղաթիռների հանձնման մասին: Այդ արարողակարգն անցկացվել է Խարկովի մարզում, Չուգուև քաղաքում:

Պորոշենկոյի խոսքերով` «Ուկրօբոռոնպրոմ» պետական կոնցեռնը հաջորդ տարի պլանավորում է կրկնապատկել նոր սերնդի զրահատեխնիկայի արտադրությունը: Դա մասնավորապես վերաբերում է նոր «ԲՏՌ-4»-երի, «Դոզոռ» մարտական մեքենաների ու «Օպլոտ» տանկերի մասին:

Պորոշենկոն հավելել է, որ դրա հետ մեկտեղ գործընկերների հետ բանակցություններ են վարվելու ժամանակակից զինատեսակների գնման մասին, որոնք ներկայումս չեն բավականացնում Ուկրաինայի զինված ուժերին, և որոնք դեռ չեն արտադրվում Ուկրաինայում: Պորոշենկոն ընդգծել է, որ առանց նոր տեխնիկայի անհնար կլինի շահել պատերազմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս