Բաժիններ՝

Մերկելը համոզված է, որ Ռուսաստանը դեռ մի շարք խնդիրներ կստեղծի Մոլդովայի ու Վրաստանի համար

Die Welt-ի փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ճիշտ է համարում Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ Ռուսաստանի գործողություններին ԵՄ-ի երկրների տված պատասխանը.

«Կարծում եմ, որ ճիշտ էր Ռուսաստանի գործողությունների հանդեպ եվրոպական ընդհանուր արձագանքը: Անկարելի է անհետևանք թողնել այն, որ Մոսկվան խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչն ամրագրված է 1994 թվականի Բուդապեշտի հուշագրով:

Համոզված եմ, որ Ռուսաստանը դեռ մի շարք խնդիրներ կստեղծի նաև մյուս երկու երկրների` Մոլդովայի ու Վրաստանի հանդեպ, որոնք ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերը»:

Մերկելը հիշեցրել է Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Աբխազիայի ու Ղրիմի հարցերում Մոսկվայի դիրքորոշման մասին. «Ռուսաստանը փորձում է արևմտյան Բալկանների մի շարք երկրների գցել տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031