
Մահացել է Սամվել Մկրտչյանը

56 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Հենրիկի Մկրտչյանը:
2002 թվականից «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրն է։ Հայաստանի գրողների միության անդամ է 1995 թվականից։ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը`դեկտեմբերի 8-ին,ժամը 18:00-ին Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում:
«168.am»-ը ցավակցում է Սամվել Մկրտչյանի բոլոր մերձավորներին: