Բաժիններ՝

Պակիստանում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդը, ով պատասխանատու էր արտերկրում ահաբեկչությունների նախապատրաստման համար

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` պակիստանցի զինվորականները երեկ վերացրել են «Ալ-Քաիդա» խմբավորման առաջնորդներից Ադնան Էլ-Շուքիրիջումահին, ով պատասխանատու է արտասահմանում ահաբեկչություններ նախապատրաստելու համար:

Դա մասնավորապես վերաբերում է ԱՄՆ-ի տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու համար: Էլ-Շուքիրիջումահը սպանվել է Վազիրիստան շրջանում, որը գտնվում է Պակիստանի հյուսիս-արևմուտքում` Աֆղանստանի հետ սահմանին: Գործողության ժամանակ սպանվել է նաև խմբավորման ևս երկու զինյալ:

Էլ-Շուքիրիջումահը համարվում էր ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից ամենաշատ հետախուզվող ահաբեկիչներից մեկը` կապված 2009 թվականին Նյու Յորքի մետրոպոլիտենի ահաբեկչություններին մասնակցելու մեջ: Նրան բռնելու համար ամերիկյան իշխանությունները հայտարարել էին հինգ միլիոն դոլարի պարգև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031