Բայդենը փոքր է գնահատում Իրանի հետ պայմանավորվելու հնարավորությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հոռետեսությամբ է գնահատում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հաջողության հասնելը: Բայդենի խոսքերով` հնարավորությունները հավասար չեն:

Բայդենը հայտարարել է, որ կարգավորման հնարավորությունները չեն հասնում անգամ 50 տոկոսանոց հավանականության: Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային վերջին փուլը Վիեննայում անցկացվել է նոյեմբերի երկրորդ կեսին:

Չնայած նրան, որ Իրանն ու «Վեցյակը» որոշել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի հասնել մինչև նոյեմբերի 24-ը, ինչը, սակայն, չհաջողվեց կողմերին: Այժմ կողմերը կփորձեն դրան հասնել մինչև 2015 թվականի հունիսի վերջը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031